23:22  ,  26 դեկտեմբերի, 2021

«Չելսին» ուժեղ էր «Աստոն Վիլայից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի Ժորժինյոն, որը երկու անգամ արդյունավետ իրացրեց 11 մետրանոցները։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Երրորդ տեղում գտնվող «Չելսին» 41 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աստոն Վիլան» (18 խաղ) 10-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Չելսի»՝ 1։3 (տեսանյութ)

Ռիս Ջեյմս, 28, ինքնագոլ - Ժորժինյո, 34, 11մ, 90+3, 11մ, Ռոմելու Լուկակու, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս