Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է հունվարին վաճառել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին, հաղորդում է Cadena SER-ը։ Իսպանական ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ կվաճառի նրա տրանսֆերը, եթե ստանա շահավետ առաջարկ։
Ժոաու Ֆելիշը նույնպես ցանկանում է փոխել ակումբը, քանի որ կարծում է՝ կարող է դառնալ աշխարհի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, եթե ավելի շատ դրսեւորվելու հնարավորություն ստանա։
Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշը արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում