Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում խփած գոլի շնորհիվ կրկնեց իր արդյունավետության ռեկորդը մեկ օրացուցային տարում։ Արքայական թիմը հաղթել է 1։0 հաշվով։
33-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին բոլոր ակումբային մրցաշարերում գոլերի քանակը հասցրեց 35-ի, ինչը 2019 թվականի անձնական ռեկորդի կրկնությունն է։ Այն ժամանակ Բենզեման 35 գոլը խփել էր 50 խաղում, այս տարի դեռ անցկացրել է 46 հանդիպում եւ կարող է բարելավել ռեկորդը մնացած 5 հանդիպումներում։
«Ռեալն» այս տարի դեռ մրցելու է «Ռեալ Սոսյեդադի», Միլանի «Ինտերի», Մադրիդի «Աթլետիկոյի», «Կադիսի» եւ դարձյալ «Աթլետիկի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում