16:15  +04,  9 հոկտեմբերի, 2012

Հայ հեծանվորդները՝ ուժեղագույն հնգյակում

Իրանի  Մազանդարան  նահանգում  անցկացվեց խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշարը: 11 երկրների 14 հավաքականների (տանտերերը հանդես եկան երեք թիմով)  շարքում էին նաեւ Հայաստանի վեց հեծանվորդներ:
 
Մասնակիցները հաղթահարեցին  480 կմ, որը բաժանված էր հինգ փուլի: Նախնական երկու փուլից հետո  Հայաստանի թիմը ընթանում էր առջեւից, սակայն հիվանդացել է առաջատար Էդվարդ Մաթոսյանը, որն այդուամենայնիվ շարունակել է պայքարը:
 
Հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնին հայտնել է, որ սպասելիքները գերազանցել է Հովհաննես Հովհաննիսյանը:  78  մրցակիցների  պայքարում երեւանցի մարզիկն անհատապես գրավել է 8-րդ տեղը: Հովհաննեսը նաեւ երկու փուլում ճանաչվել է երկրորդը, իսկ մեկում` երրորդը: 16-ամյա Սարիբեկ Ավետիսյանը գրավել է 17-րդ, 16-ամյա Արսեն Դերձյանը՝ 21-րդ տեղը։ Հայ հեծանվորդները թիմային պայքարում  եզրափակել են ուժեղագույն հնգյակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս