09:45  ,  30 նոյեմբերի, 2021

Դոնարումա․ Հույս ունեմ, որ ՊՍԺ-ի հետ կնվաճեմ ամեն ինչ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակին արժանանալուց հետո հույս է հայտնել, որ փարիզյան ակումբի հետ կնվաճի բոլոր հնարավոր տիտղոսներն ու մրցանակները։

«Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակով մենք երջանկացրինք բոլոր իտալացիներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին իմ տեղափոխությունը ՊՍԺ։ Հույս ունեմ այս ակումբի հետ նվաճել ամեն ինչ։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ըկերուհուս, բոլորին, ում շնորհիվ այս մրցանակը ստանալը դարձավ հնարավոր»,- Դոնարումայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Այս տարի Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահ է ճանաչվել նաեւ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում