21:45  ,  28 նոյեմբերի, 2021

Սերխիո Ռամոս․ Ես երջանիկ եմ եւ շատ գոհ, բացառիկ զգացողություն է

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր նորամուտը ֆրանսիական ՊՍԺ-ում։ Ֆուտբոլիստը մոտ 6 ամիս դուրս չէր եկել խաղադաշտ սրունքի մկանային վնասվածքի պատճառով։

«Ես երջանիկ եմ եւ շատ գոհ։ Բացառիկ զգացողություն է։ Առանձնահատուկ օր է իմ կարիերայում այսքան ժամանակ չխաղալուց հետո։ Ինձ համար կարեւոր է օգնել թիմին 90 րոպե։

Մենք լավ խաղացինք եւ վաստակեցինք 3 միավոր։ Պետք է շարունակենք նույն ոգով։ Առաջին խաղիս համար ամեն ինչ լավ անցավ։ Ժամանակի ընթացում ավելի լավ կճանաչեմ ակումբակիցներիս, նրանք էլ՝ ինձ։ Դա ավելի շատ ուժ կտա»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Սենթ Էթյենին» հաղթել է 3։1 հաշվով եւ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում