22:29  ,  7 նոյեմբերի, 2021

«Լիվերպուլը» պարտվեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։3 հաշվով։

Առաջին գոլն արդեն չորրորդ րոպեին ընդունեց «Լիվերպուլը» իր բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերից։

41-րդ րոպեին անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերականգնեց հավասարությունը, սակայն երկրորդ խաղակեսում շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմից Բեքերի պաշտպանած դարպասը գրավեցին իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսն ու ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման։

83-րդ րոպեին բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին կրճատեց տարբերությունը, սակայն փրկվել պարտությունից «Լիվերպուլը» չկարողացավ։

«Վեստ Հեմը» 23 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ երրորդն է։ «Լիվերպուլն» ունի 22 միավոր եւ չորրորդ տեղում է։ Առաջատար «Չելսին» վաստակել է 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 3։2 (տեսանյութ)

Ալիսոն Բեքեր, 4, ինքնագոլ, Պաբլո Ֆորնալս, 67, Կուրտ Զումա, 74 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 41, Դիվոկ Օրիգի, 83

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում