09:34  ,  18 հոկտեմբերի, 2021

Ժոզե Մոուրինյո․ Պարտություն կրեց թիմը, որն արժանի էր հաղթանակի

«Ռոմայի» պորտուգալացի հարձակվող Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Թուրինում «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։

«Կարող եմ միայն ասել, որ այսօր տեսա մեծագույն «Ռոմա»։ Դա այն է, ինչ ես ասացի իմ խաղացողներին հանդերձարանում։ «Ռոման» հրաշալի էր բոլոր տեսանկյուններից։ Ես տեսա համարձակություն, վստահություն, հավատ։ Ակնհայտ է, որ պարտությունը միշտ կլինի պարտություն, բայց եթե դիտարկենք մեր նախագիծը, պետք է տեսնել թիմի աճը։ Այսօր պարտություն կրեց թիմը, որն արժանի էր հաղթանակի։ Սա ֆուտբոլ է։

Չեմ խոսի մրցավարի մասին, կթողնեմ փորձագետներին։ Երկրպագուների վիրավորանքները ստադիոնում հնարավոր են, բայց ստադիոնից դուրս ինձնից ինքնագիր ու լուսանկարվել են խնդրում։ Հաճելի է, որ երկրպագուներով իսկական ֆուտբոլը վերադարձել է տրիբունաներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

 «Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝  Ժորդան Վերետու («Ռոմա»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում