Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ռոմային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 1։0 հաշվով։
Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 16-րդ րոպեին։ Ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի փոխանցումից հետո աչքի ընկավ Իտալիան ներկայացնող հարձակվող Մոյզե Քինը։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 44-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն չկարողացավ արդյունավետ իրացնել։ Սեյվ կատարեց լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ռոման» 15 միավորով մնաց չորրորդ տեղում, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 16
Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 44
45 minutes to change things...
— AS Roma English (@ASRomaEN) October 17, 2021
#ASRoma #JuveRoma pic.twitter.com/110ztmGy90
45 minutes to change things...
— AS Roma English (@ASRomaEN) October 17, 2021
#ASRoma #JuveRoma pic.twitter.com/110ztmGy90
Veretout tries to curl one inside the far post from distance ... it's just fractionally wide.
— AS Roma English (@ASRomaEN) October 17, 2021
66' | 1-0 | #JuveRoma pic.twitter.com/Tu7djPKaif
FT | | Back from where we last paused: #JuveRoma #FinoAllaFine #ForzaJuve pic.twitter.com/TcMXwHa9UC
— JuventusFC (@juventusfcen) October 17, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում