19:21  ,  15 հոկտեմբերի, 2021

ՀՖՖ. «Սևանի» ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ-ի պատվիրակի եւ մրցավարների նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» - «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

«Սեւանը» «Նոային» պարտվել էր 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով