00:42  ,  4 հոկտեմբերի, 2021

«Միլանն» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ հաղթեց 3։2 հաշվով։

Առաջին րոպեին հաշիվը բացեց «Միլանի» իտալացի պաշտպան Դավիդե Կալաբրիան, 42-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին, 78-րդ րոպեին իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի առավելությունը մեծացրեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

Վերջնամասում դաշտի տերերը 11 մետրանոցից կրճատեցին հաշվի տարբերությունը։ Ավելացված չորրորդ րոպեին էլ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը խփեց «Ատալանտայի» երկրորդ գոլը։

«Միլանը» 19 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 2 միավոր։ «Ատալանտան» 8-րդ տեղում է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ատալանտա» - «Միլան»՝ 2։3 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 86, 11մ, Մարիո Պաշալիչ, 90+4 - Դավիդե Կալաբրիա, 1, Սանդրո Տոնալի, 42, Ռաֆայել Լեաու, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ