11:46  ,  28 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայում» հույս ունեն, որ Ագուերոն նորամուտը կնշի «Վալենսիայի» դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը նա օգոստոսին ստացել էր մարզման ժամանակ:

Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբում հույս ունեն, որ 33-ամյա ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ դուրս գալ ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Սպասվում է, որ Ագուերոն կմասնակցի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն այս ամռանն է 2 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, որին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Դրանից առաջ նա 10 տարի անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում