14:58  ,  9 օգոստոսի, 2021

Ագուերոն տևական ժամանակ չի օգնի «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն օգոստոսի 9-ին անցել է բուժզննում, նրա մոտ ախտորոշվել է սրունքթաթային հոդի վնասվածք, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը.

Արգենտինացի հարձակվողի վերականգնման համար կպահանջվի 2.5 ամիս: Լավագույն դեպքում նա խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ագուերոն այս ամռանն է 2 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Դրանից առաջ նա 10 տարի անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում