21:54  ,  27 սեպտեմբերի, 2021

«Փյունիկն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Փյունիկին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 26-րդ րոպեին խփեց վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալոն։

«Արարատը» 18 միավորով երկրորդն է, «Փյունիկը» չորրորդն է՝ 14 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0։1

Խոսե Կարաբալո, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում