11:14  ,  26 սեպտեմբերի, 2021

«Արսենալ» - «Տոտենհեմ», «Լացիո» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։

Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ «Արսենալի» հաջողությունը գնահատվում է 2.20 գործակցով։ «Տոտենհեմի» հաղթանակի գործակիցը 3.30 է, ոչ ոքին ստացել է 3.25 գործակիցը։

Պրեմիեր լիգայի անցած առաջնության առաջին շրջանում «Տոտենհեմը» տանը հաղթել էր 2։0 հաշվով, երկրորդ շրջանում «Արսենալը» սեփական խաղադաշտում մրցակցին պարտության էր մատնել 2։1 հաշվով։

Իտալիայի առաջնությունում ուշադրության կենտրոնում կլինի  «Լացիո» - «Ռոմա» հանդիպումը։ Թիմերի հնարավորությունները գնահատվում են գրեթե հավասար։ Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս ընդունող կողմին։ «Լացիոյի» հաղթանակի գործակիցը 2.50 է, «Ռոմայինը»՝ 2.70։ Ոչ ոքի արդյունքի հավանականությունը գնահատվում է 3.50 գործակցով։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում 3։0 հաշվով հաղթել էր «Լացիոն», երկրորդ շրջանում 2։0 հաշվով առավելության էր հասել «Ռոման», գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 20։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ