⚽️ 15 minutes of training ahead of Paris Saint-Germain - Montpellier https://t.co/iPSvCPrCR9
— Paris Saint-Germain (@PSG_English) September 24, 2021
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վերսկել է մարզումներն ընդհանուր խմբում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Չնայած դրան՝ 34-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Սպասվում է, որ Մեսին խաղադաշտ կվերադառնա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որը կանցկացվի սեպտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում (2:1): 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացի հարձակվողը հրաժարվել էր սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:
Medical update ahead of Paris Saint-Germain-Montpellier #PSGMHSC@Aspetar
— Paris Saint-Germain (@PSG_English) September 24, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում