10:55  ,  20 սեպտեմբերի, 2021

Մեսին չի սեղմել Պոչետինոյի ձեռքը (ֆոտո)

Ուշագրավ միջադեպ է գրանցվել է Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում, որտեղ ՊՍԺ-ն ընդունել էր «Լիոնին»։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին թիմի նորեկ Լիոնել Մեսիի փոխարեն դաշտ է դուրս բերել մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիին: 34-ամյա Մեսին փոխարինվելուց հետո հրաժարվել է սեղմել արգենտինացի մասնագետի ձեռքը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի փոխարինվելուց հետո ՊՍԺ-ն ավելացված ժամանակում խփել էր հաղթական գոլը՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում