Մեսին վերադարձել է ՊՍԺ-ի ընդհանուր խումբ (ֆոտո)

17:14   24 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վերսկել է մարզումներն ընդհանուր խմբում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Չնայած դրան՝ 34-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:

Սպասվում է, որ Մեսին խաղադաշտ կվերադառնա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որը կանցկացվի սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում (2:1): 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացի հարձակվողը հրաժարվել էր սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։