00:39  ,  20 սեպտեմբերի, 2021

«Յուվենտուսն» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Միլանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

«Միլանը» 10 միավորով հավասարվեց առաջատար «Ինտերին»։ «Յուվենտուսը»  18-րդն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 1։1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 4 - Անտե Ռեբիչ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում