14:12  ,  17 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» կիսապաշտպանը ռեկորդ է գրանցել եվրագավաթներում (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, դուբլի հեղինակ դառնալով Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (5:1), գրանցել է յուրահատուկ ցուցանիշ:

Պելեգրինին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալական մամուլի համաձայն՝ առաջիկայում 25-ամյա ֆուտբոլիստը կերկարաձգի «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: C խմբի մյուս խաղում նորվեգական «Բուդե-Գլիմտը» տանը 3:1 հաշվով հաղթել էր ուկրաինական «Զարյային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English