ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 4 միավոր։
Վերջին երկու տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ամերիկացի Սեմ Շանքլանդի հետ եւ պարտվեց Լենիեր Դոմինգեսին, որն էլ 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, պարտվել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերին ու Գարի Կասպարովին, ոչ ոքի խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր, հաղթողը ստացավ 37 հազար 500 դոլար։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի