10:10 11 սեպտեմբերի, 2021ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 4 միավոր։
Վերջին երկու տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ամերիկացի Սեմ Շանքլանդի հետ եւ պարտվեց Լենիեր Դոմինգեսին, որն էլ 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, պարտվել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերին ու Գարի Կասպարովին, ոչ ոքի խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր, հաղթողը ստացավ 37 հազար 500 դոլար։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.