13:08  ,  8 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի թիմի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի խաղում։

Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը, Վբեյմար Անգուլոն և վնասվածք ստացած Հովհաննես Համբարձումյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր համազգեստով, իսկ Լիխտենշտեյնը` կապույտ,

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները կհանդիպեն 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չեն պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում