14:47  ,  27 օգոստոսի, 2021

Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Խերարդ Մորենոն ճանաչվել է Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 29-ամյա իսպանացին առաջ է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Էդինսոն Կավանիից ու Բրունո Ֆերնանդեշից:

Նախորդ մրցաշրջանում Խերարդ Մորենոն «Վիլյառեալին» օգնել էր նվաճել Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Անցկացրած 12 խաղերում նա դարձել էր 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս