18:42  ,  26 օգոստոսի, 2021

«Լացիոյի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Ինտեր»

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» վարձակալությամբ ձեռք է բերել հռոմեական «Լացիոյի» արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր։ «Ինտերը» պարտավորվել է հաջորդ ամռնանը գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Իտալական մամուլը գրել էր, որ Խոակին Կոռեայի համար միլանյան ակումբը կվճարի 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Լացիոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում