00:53  ,  20 օգոստոսի, 2021

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» թվային առավելությամբ պարտվեց «Գլազգո Ռեյնջերսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»: Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում տեղի ունեցած խաղում Շոտլանդիայի չեմպիոնն առաջին խաղակեսի վերջնամասում մնաց 10 խաղացողներով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ հաղթանակ կորզել։ Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանում:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին հանդիպում

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) -  «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:0 (տեսանյութ)

Ալֆրեդո Մորելոս, 67

Հեռացում` Ջոն Լանստրեմ, 43 («Գլազգո Ռեյնջերս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս