00:53 20 օգոստոսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»: Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում տեղի ունեցած խաղում Շոտլանդիայի չեմպիոնն առաջին խաղակեսի վերջնամասում մնաց 10 խաղացողներով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ հաղթանակ կորզել։ Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանում:
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին հանդիպում
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:0 (տեսանյութ)
Ալֆրեդո Մորելոս, 67
Հեռացում` Ջոն Լանստրեմ, 43 («Գլազգո Ռեյնջերս»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.