13:11  ,  8 օգոստոսի, 2021

Տոկիո-2020-ի վերջին տիտղոսը նվաճեց Սերբիան, օրվա բոլոր մեդալակիրները (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի 339 տիտղոսներից վերջինը նվաճեց Սերբիան։ Ջրագնդակի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում սերբերը 13։10 (6:3, 2:4, 2:2, 3:1) հաշվով առավելության հասան Հունաստանի թիմի նկատմամբ։ Սերբիան չեմպիոն էր դարձել էր նաեւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Բրոնզե մեդալները նվաճել էին հուգարացիները, որոնք 9:5 (3:3, 2:2, 1:0, 3:0) հաշվով հաղթել էին Իսպանիայի թիմին։

Ընդհանուր մեդալային հաշվարկում Սերբիան 3 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալով գրավեց 28-րդ տեղը։

Ավարտվեց Խաղերի մրցումային ծրագիրը։ Երեւանի ժամանակով 15։00-ին կսկսվի Խաղերի փակման արարողությունը։ Հայաստանի դրոշակակիրը կլինի Տոկիոյի Խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ 61 երկրի պատվիրակություն արդեն մեկնել է Տոկիոյից եւ չի մասնակցի շքերթին։

Տոկիո-2020 վերջին օրվա արդյունքները

Աթլետիկա, տղամարդիկ, մարաթոնյան վազք (42,195 կմ)

  1. Էլիուդ Կիպչոգե (Քենիա)՝ 2:08.38
  2. Աբդի Նագեյե (Նիդերլանդներ)՝ 2:09.58
  3. Բաշիր Աբդի (Բելգիա)՝ 2:10.00

Հեծանվահրապարակ, կանայք, սպրինտ

  1. Քելսի Միթչել (Կանադա)
  2. Ելենա Ստարիկովա (Ուկրաինա)
  3. Լեյ Վայսի (Հոնկոնգ)

Հեծանվահրապարակ, տղամարդիկ, քեյրին

  1. Ջեյսոն Քենի (Մեծ Բրիտանիա)
  2. Մուհամադ Ազիզուլհասի բին Ավանգ (Մալայզիա)
  3. Հարի Լավրեյսեն (Նիդերլանդներ)

Հեծանվահրապարակ, կանայք, օմնիում

  1. Ջենիֆեր Վալենտե (ԱՄՆ)՝ 124
  2. Յումի Կաձիհարա (Ճապոնիա)՝ 110
  3. Կիրստեն Վիլդ (Նիդերլանդներ)՝ 108

Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային բազմամարտ

  1. Բուլղարիա՝ 92,100
  2. Ռուսաստան՝ 90,700
  3. Իտալիա՝ 87,700

Բասկետբոլ, կանայք

  1. ԱՄՆ
  2. Ճապոնիա
  3. Ֆրանսիա

Վոլեյբոլ, կանայք

  1. ԱՄՆ
  2. Բրազիլիա
  3. Սերբիա

Բռնցքամարտ, կանայք, 60 կգ

  1. Քելի Ան Հարինգտոն (Իռլանդիա)
  2. Բեատրիս Ֆերեյրա (Բրազիլիա)
  3. Միրա Պոտկոնեն (Ֆինլանդիա), Սուդապորն Սիսոնդի (Թաիլանդ)

Բռնցքամարտ, կանայք, 75 կգ

  1. Լոուրեն Փրայս (Մեծ Բրիտանիա)
  2. Լի Ցյան (Չինաստան)
  3. Զենֆիրա Մագոմեդալիեւա (Ռուսաստան), Նուշկա Ֆոնտեյն (Նիդերլանդներ)

Բռնցքամարտ, տղամարդիկ, 63 կգ

  1. Էնդի Կրուս (Կուբա)
  2. Քեյշոն Դեւիս (ԱՄՆ)
  3. Հովհաննես Բաչկով (Հայաստան), Հարի Գարսայդ (Ավստրալիա)

Բռնցքամարտ, տղամարդիկ,  +91 կգ

  1. Բահոդիր Ջալոլով (Ուզբեկստան)
  2. Ռիչարդ Տորես կրտսեր (ԱՄՆ)
  3. Ֆրեյզեր Քլարկ (Մեծ Բրիտանիա), Կամշիբեկ Կունկաբաեւ (Ղազախստան)

Հանդբոլ, կանայք

  1. Ֆրանսիա
  2. Ռուսաստան
  3. Նորվեգիա

Ջրագնդակ, տղամարդիկ

  1. Սերբիա
  2. Հունաստան
  3. Հունգարիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով