13:11 8 օգոստոսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերի 339 տիտղոսներից վերջինը նվաճեց Սերբիան։ Ջրագնդակի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում սերբերը 13։10 (6:3, 2:4, 2:2, 3:1) հաշվով առավելության հասան Հունաստանի թիմի նկատմամբ։ Սերբիան չեմպիոն էր դարձել էր նաեւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։
BACK-TO-BACK #SRB claim the second Olympic title in a row after the success in Rio 2016. Congratulations
— FINA (@fina1908) August 8, 2021
FINAL SCORE: #SRB 13 - 10 #Greece #Waterpolo #tokyo2020 pic.twitter.com/nAoKGkr5V7
Բրոնզե մեդալները նվաճել էին հուգարացիները, որոնք 9:5 (3:3, 2:2, 1:0, 3:0) հաշվով հաղթել էին Իսպանիայի թիմին։
Ընդհանուր մեդալային հաշվարկում Սերբիան 3 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալով գրավեց 28-րդ տեղը։
Ավարտվեց Խաղերի մրցումային ծրագիրը։ Երեւանի ժամանակով 15։00-ին կսկսվի Խաղերի փակման արարողությունը։ Հայաստանի դրոշակակիրը կլինի Տոկիոյի Խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ 61 երկրի պատվիրակություն արդեն մեկնել է Տոկիոյից եւ չի մասնակցի շքերթին։
Տոկիո-2020․ վերջին օրվա արդյունքները
Աթլետիկա, տղամարդիկ, մարաթոնյան վազք (42,195 կմ)
Հեծանվահրապարակ, կանայք, սպրինտ
Հեծանվահրապարակ, տղամարդիկ, քեյրին
Հեծանվահրապարակ, կանայք, օմնիում
Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային բազմամարտ
Բասկետբոլ, կանայք
Վոլեյբոլ, կանայք
Բռնցքամարտ, կանայք, 60 կգ
Բռնցքամարտ, կանայք, 75 կգ
Բռնցքամարտ, տղամարդիկ, 63 կգ
Բռնցքամարտ, տղամարդիկ, +91 կգ
Հանդբոլ, կանայք
Ջրագնդակ, տղամարդիկ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.