11:15  ,  8 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ ԱՄՆ-ի հավաքականն ապահովեց առաջին տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում

ԱՄՆ-ի հավաքականն ապահովեց առաջին տեղը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Ամերիկացիների 39-րդ ոսկե մեդալը նվաճեց վոլեյբոլի կանանց հավաքականը, որը եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին։

Խաղերի վերջին օրը ԱՄՆ-ին ոսկե մեդալներն էին բերել նաեւ բասկետբոլի կանանց հավաքականը եւ հեծանվորդուհի Ջենիֆեր Վալենտեն, որը չեմպիոն է դարձել հեծանվահրապարակի օմնիում մրցաձեում։

ԱՄՆ-ի հավաքական նվաճել է նաեւ 40 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ։

17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդն է մեդալային հաշվարկում:

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդհանուր մեդալային հաշվարկի առաջին տեղը գրավել էր 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով