ԱՄՆ-ի հավաքականն ապահովեց առաջին տեղը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Ամերիկացիների 39-րդ ոսկե մեդալը նվաճեց վոլեյբոլի կանանց հավաքականը, որը եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին։
Խաղերի վերջին օրը ԱՄՆ-ին ոսկե մեդալներն էին բերել նաեւ բասկետբոլի կանանց հավաքականը եւ հեծանվորդուհի Ջենիֆեր Վալենտեն, որը չեմպիոն է դարձել հեծանվահրապարակի օմնիում մրցաձեում։
ԱՄՆ-ի հավաքական նվաճել է նաեւ 40 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ։
17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդն է մեդալային հաշվարկում:
2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդհանուր մեդալային հաշվարկի առաջին տեղը գրավել էր 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի