11:15 8 օգոստոսի, 2021ԱՄՆ-ի հավաքականն ապահովեց առաջին տեղը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Ամերիկացիների 39-րդ ոսկե մեդալը նվաճեց վոլեյբոլի կանանց հավաքականը, որը եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին։
Խաղերի վերջին օրը ԱՄՆ-ին ոսկե մեդալներն էին բերել նաեւ բասկետբոլի կանանց հավաքականը եւ հեծանվորդուհի Ջենիֆեր Վալենտեն, որը չեմպիոն է դարձել հեծանվահրապարակի օմնիում մրցաձեում։
ԱՄՆ-ի հավաքական նվաճել է նաեւ 40 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ։
17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդն է մեդալային հաշվարկում:
2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդհանուր մեդալային հաշվարկի առաջին տեղը գրավել էր 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալով։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.