09:13  ,  8 օգոստոսի, 2021

36-ամյա Կիպչոգեն երկրորդ անգամ անընդմեջ՝ մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքով ավարտվեց աթլետիկայի մրցաշարը։ Երկրորդ Խաղերն անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 36-ամյա քենիացի Էլիուդ Կիպչոգեն։ Սապպորո քաղաքում անցկացված մրցավազքի 42,195 կմ-ն նա անցավ 2 ժամ, 8 րոպե եւ 38 վայրկյանում։

Երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների ներկայացուցիչ Աբդի Նագեյեն՝ 2:09:58։ Բրոնզե մեդալը նվաճեց Բելգիան ներկայացնող Բաշիր Աբդին՝ 2:10:00։

Կիպչոգեն նաեւ 2004թ․ Աթենքի Խաղերի բրոնզե մեդալակիր է, 2008թ․ Պեկինի Խաղերի փոխչեմպիոն, 2016թ․ Ռիոյի Խաղերի չեմպիոն։

Ընդհանուր մեդալային հաշվարկում Քենիան 4 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով 19-րդն է։ Առաջատարը ԱՄՆ-ն է՝ 38 ոսկե, 39 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով