09:13 8 օգոստոսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքով ավարտվեց աթլետիկայի մրցաշարը։ Երկրորդ Խաղերն անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 36-ամյա քենիացի Էլիուդ Կիպչոգեն։ Սապպորո քաղաքում անցկացված մրցավազքի 42,195 կմ-ն նա անցավ 2 ժամ, 8 րոպե եւ 38 վայրկյանում։
Երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների ներկայացուցիչ Աբդի Նագեյեն՝ 2:09:58։ Բրոնզե մեդալը նվաճեց Բելգիան ներկայացնող Բաշիր Աբդին՝ 2:10:00։
Կիպչոգեն նաեւ 2004թ․ Աթենքի Խաղերի բրոնզե մեդալակիր է, 2008թ․ Պեկինի Խաղերի փոխչեմպիոն, 2016թ․ Ռիոյի Խաղերի չեմպիոն։
Ընդհանուր մեդալային հաշվարկում Քենիան 4 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով 19-րդն է։ Առաջատարը ԱՄՆ-ն է՝ 38 ոսկե, 39 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.