Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին վիճարկվեցին մեդալների 33 հավաքածուներ։
17 մասնակցով մրցավայր մեկնած և ելույթը 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով ավարտած Հայաստանի հավաքականը վերջին օրվանից առաջ 69-րդն էր ընդհանուր մեդալային հաշվարկում:
Առաջատարրի դիրքը պահպանում է Չինաստանը, որը նվաճել է 38 ոսկե, 31 արծաթե ու 18 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի հավաքականը 36 ոսկե, 39 արծաթե, 33 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները (27 ոսկե, 12 արծաթե, 17 բրոնզե մեդալ):
Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվեն մեդալների 12 հավաքածուներ:
Տոկիո-2020, օգոստոսի 7-ի բոլոր մեդալակիրները
Աթլետիկա, կանայք, մարաթոնյան վազք
- Պերես Ջեպչիրչիր (Քենիա) - 2:27.20
- Բրիդջիտ Կոսգեյ (Քենիա) - 2:27.36
- Մոլի Զայդել (ԱՄՆ) - 2:27.46
Լողափնյա վոլեյբոլ, տղամարդիկ
- Նորվեգիա
- Ռուսաստան
- Քաթար
Թիավարություն, կանայք, կանոե, երկտեղանի, 500 մետր
- Չինաստան - 1.55,495
- Ուկրաինա - 1.57,499
- Կանադա - 1.59,041
Թիավարություն, տղամարդիկ, կանոե, մեկտեղանի, 1000 մետր
- Կեյրոս դես Սանթոս (Բրազիլիա) - 4.04,408
- Լյու Հաո (Չինաստան) - 4.05,724
- Սերգեյ Տարանովսկի (Մոլդովա) - 4.06,069
Թիավարություն, կանայք, բայդարկա, չորստեղանի, 500 մետր
- Հունգարիա - 1.35,463
- Բելառուս - 1.36,073
- Լեհաստան - 1.36,445
Թիավարություն, տղամարդիկ, բայդարկա, չորստեղանի, 500 մետր
- Գերմանիա - 1.22,219
- Իսպանիա - 1.22,445
- Սլովակիա - 1.23,534
Գոլֆ, կանայք
- Նելի Կորդա (ԱՄՆ) - 267
- Մոնե Ինամի (Ճապոնիա) - 268
- Լիդիա Կո (Նոր Զելանդիա) - 268
Բասկետբոլ, տղամարդիկ
- ԱՄՆ
- Ֆրանսիա
- Ավստրալիա
Բռնցքամարտ, տղամարդիկ, 52 կգ
- Գալալ Յաֆայ (Մեծ Բրիտանիա)
- Կարլո Պալամ (Ֆիլիպիններ)
- Ռոմեյ Տանակա (Ճապոնիա) և Սակեն Բիբոսինով (Ղազախստան)
Բռնցքամարտ, տղամարդիկ, 75 կգ
- Էբերտ Սոուզա (Բրազիլիա)
- Ալեքսանդր Խիչնյակ (Ուկրաինա)
- Գլեբ Բակշի (Ռուսաստան) և Էումիր Մարսյալ (Ֆիլիպիններ)
Բռնցքամարտ, կանայք, 51 կգ
- Ստոյկա Կրաստևա (Բուլղարիա)
- Բուսե Նազ Չակիօղլու (Թուրքիա)
- Սյո-Վեն Խուան (Չինական Թայբեյ) և Ցուկամի Նամիկի (Ճապոնիա)
Բռնցքամարտ, կանայք, 69 կգ
- Բուսենազ Սումենելի (Թուրքիա)
- Գու Հուն (Չինաստան)
- Լովլինա Բորգոհայն (Հնդկաստան) և Օշե Ջոնս (ԱՄՆ)
Ջրացատկ, տղամարդիկ, աշտարակ, 10 մետր
- Յուան Ցաո (Չինաստան) - 582,35
- Յան Ցզյան (Չինաստան) - 580,40
- Տոմաս Դեյլի (Մեծ Բրիտանիա) - 548,25
Գեղարվեստական մարմնամարզություն, անհատական բազմամարտ
- Լինոյ Աշրամ (Իսրայել) - 107,800
- Դինա Ավերինա (Ռուսաստան) - 107,650
- Ալինա Գորնոսկո (Բելառուս) - 102,700
Ջրագնդակ, կանայք
- ԱՄՆ
- Իսպանիա
- Հունգարիա
Հեծանվահրապարակ, տղամարդիկ, մեդիսոն
- Դանիա
- Մեծ Բրիտանիա
- Ֆրանսիա
Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 65 կգ
- Տակուտո Օտոգուրո (Ճապոնիա)
- Հաջի Ալիև (Ադրբեջան)
- Գաջիմուրադ Ռաշիդով (Ռուսաստան) և Բադժրանգ Բադժրանգ (Հնդկաստան)
Ժամանակակից հնգամարտ, տղամարդիկ, վազք + հրաձգություն
- Ջոզեֆ Չունգ (Մեծ Բրիտանիա) - 1482 (օլիմպիական ռեկորդ)
- Ահմեդ Էլ-Գենդի (Եգիպտոս) - 1477
- Վուն-Տե Չուն (Հարավային Կորեա) - 1470
Աթլետիկա, կանայք, 10 000 մետր
- Սոֆիան Հասան (Նիդերլանդներ) - 29.55,32
- Կալկիդան Գեզահեգն (Բահրեյն) - 29.56,18
- Լետեսենբերգ Գիդեյ (Եթովպիա) - 30.01,72
Գեղալող, խմբեր, ազատ ծրագիր
- Ռուսաստան - 196,0979
- Չինաստան - 193,5310
- Ուկրաինա - 190,3018
Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 97 կգ
- Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան)
- Կայլ Սնայդեր (ԱՄՆ)
- Սալաս Պերես (Կուբա) և Աբրահամ Ռուանո (Իտալիա)
Աթլետիկա, տղամարդիկ, 1500 մետր
- Յակոբ Ինգերբրիգտսեն (Նորվեգիա) - 3.28,32 (օլիմպիական ռեկորդ)
- Տիմոթի Չերույոտ (Քենիա) - 3.29,01
- Ջոս Քեր (Մեծ Բրիտանիա) - 3.29,05
Աթլետիկա, տղամարդիկ, նիզակի նետում
- Նիրայ Չոպրա (Հնդկաստան) - 87,58
- Յակուբ Վադլեյխ (Չեխիա) - 86,67
- Վիտեզսլավ Վեսելի (Չեխիա) - 85,44
Կարատե, կանայք, կումիտե, +61 կգ
- Ֆերիալ Աբդելազիզ (Եգիպտոս)
- Իրինա Զարեցկայա (Ադրբեջան)
- Լի Գուն (Չինաստան) և Սոֆյա Բերուլցևա (Ղազախստան)
Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 50 կգ
- Յուի Սուսակի (Ճապոնիա)
- Սուն Յանան (Չինաստան)
- Մարիա Ստադնիկ (Ադրբեջան) և Սերա Էն Հիլդեբրանդտ (ԱՄՆ)
Կարատե, տղամարդիկ, կումիտե, +75 կգ
- Սաջիդ Գանձժզադեհ (Իրան)
- Տարեգ Համեդի (Սաուդյան Արաբիա)
- Ռիյուտարո Արագա (Ճապոնիա) և Ուգուր Ակտաշ (Թուրքիա)
Ձիասպորտ, կոնկուր, թիմային՝
- Շվեդիա - 235,65
- ԱՄՆ - 237,20
- Բելգիա - 242,02
Աթլետիկա, կանայք, 4x400 մետր փոխանցումավազք
- ԱՄՆ - 3.16,85.
- Լեհաստան - 3.20,53
- Ջամայկա - 3.21,24
Բեյսբոլ
- Ճապոնիա
- ԱՄՆ
- Դոմինիկյան Հանրապետություն
Աթլետիկա, կանայք, բարձրացատկ
- Մարիա Լասիցկենե (Ռուսաստան) - 2,04
- Նիկոլա Մակդերմոտ (Ավստրալիա) - 2,02
- Յարոսլավա Մոգուչիխ (Ուկրաինա) - 2,00
Աթլետիկա, տղամարդիկ, 4x400 մետր փոխանցումավազք
- ԱՄՆ - 2.55.70
- Նիդերլանդներ - 2.57,18
- Բոտսվանա - 2.57,27
Ֆուտբոլ, տղամարդիկ
- Բրազիլիա
- Իսպանիա
- Մեքսիկա
Հանդբոլ, տղամարդիկ
- Ֆանսիա
- Դանիա
- Իսպանիա
Վոլեյբոլ, տղամարդիկ
- Ֆանսիա
- Ռուսաստան
- Արգենտինա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում