Տոկիո-2020. Նախավերջին օրվա բոլոր մեդալակիրները, Հայաստանը 69-րդն է մեդալային հաշվարկում (ֆոտո)

19:50   7 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին վիճարկվեցին մեդալների 33 հավաքածուներ։

17 մասնակցով մրցավայր մեկնած և ելույթը 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով ավարտած Հայաստանի հավաքականը վերջին օրվանից առաջ 69-րդն էր ընդհանուր մեդալային հաշվարկում:

Առաջատարրի դիրքը պահպանում է Չինաստանը, որը նվաճել է 38 ոսկե, 31 արծաթե ու 18 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի հավաքականը 36 ոսկե, 39 արծաթե, 33 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները (27 ոսկե, 12 արծաթե, 17 բրոնզե մեդալ):

Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվեն մեդալների 12 հավաքածուներ:

 

Տոկիո-2020, օգոստոսի 7-ի բոլոր մեդալակիրները

Աթլետիկա, կանայք, մարաթոնյան վազք

  1. Պերես Ջեպչիրչիր (Քենիա) - 2:27.20
  2. Բրիդջիտ Կոսգեյ (Քենիա) - 2:27.36
  3. Մոլի Զայդել (ԱՄՆ) - 2:27.46

Լողափնյա վոլեյբոլ, տղամարդիկ

  1. Նորվեգիա
  2. Ռուսաստան
  3. Քաթար

Թիավարություն, կանայք, կանոե, երկտեղանի, 500 մետր

  1. Չինաստան - 1.55,495
  2. Ուկրաինա - 1.57,499
  3. Կանադա - 1.59,041

Թիավարություն, տղամարդիկ, կանոե, մեկտեղանի, 1000 մետր

  1. Կեյրոս դես Սանթոս (Բրազիլիա) - 4.04,408
  2. Լյու Հաո (Չինաստան) - 4.05,724
  3. Սերգեյ Տարանովսկի (Մոլդովա) - 4.06,069

Թիավարություն, կանայք, բայդարկա, չորստեղանի, 500 մետր

  1. Հունգարիա - 1.35,463
  2. Բելառուս - 1.36,073
  3. Լեհաստան - 1.36,445

Թիավարություն, տղամարդիկ, բայդարկա, չորստեղանի, 500 մետր

  1. Գերմանիա - 1.22,219
  2. Իսպանիա - 1.22,445
  3. Սլովակիա - 1.23,534

Գոլֆ, կանայք

  1. Նելի Կորդա (ԱՄՆ) - 267
  2. Մոնե Ինամի (Ճապոնիա) - 268
  3. Լիդիա Կո (Նոր Զելանդիա) - 268

Բասկետբոլ, տղամարդիկ

  1. ԱՄՆ
  2. Ֆրանսիա
  3. Ավստրալիա

Բռնցքամարտ, տղամարդիկ, 52 կգ

  1. Գալալ Յաֆայ (Մեծ Բրիտանիա)
  2. Կարլո Պալամ (Ֆիլիպիններ)
  3. Ռոմեյ Տանակա (Ճապոնիա) և Սակեն Բիբոսինով (Ղազախստան)

Բռնցքամարտ, տղամարդիկ, 75 կգ

  1. Էբերտ Սոուզա (Բրազիլիա)
  2. Ալեքսանդր Խիչնյակ (Ուկրաինա)
  3. Գլեբ Բակշի (Ռուսաստան) և Էումիր Մարսյալ (Ֆիլիպիններ)

Բռնցքամարտ, կանայք, 51 կգ

  1. Ստոյկա Կրաստևա (Բուլղարիա)
  2. Բուսե Նազ Չակիօղլու (Թուրքիա)
  3. Սյո-Վեն Խուան (Չինական Թայբեյ) և Ցուկամի Նամիկի (Ճապոնիա)

Բռնցքամարտ, կանայք, 69 կգ

  1. Բուսենազ Սումենելի (Թուրքիա)
  2. Գու Հուն (Չինաստան)
  3. Լովլինա Բորգոհայն (Հնդկաստան) և Օշե Ջոնս (ԱՄՆ)

Ջրացատկ, տղամարդիկ, աշտարակ, 10 մետր

  1. Յուան Ցաո (Չինաստան) - 582,35
  2. Յան Ցզյան (Չինաստան) - 580,40
  3. Տոմաս Դեյլի (Մեծ Բրիտանիա) - 548,25

Գեղարվեստական մարմնամարզություն, անհատական բազմամարտ

  1. Լինոյ Աշրամ (Իսրայել) - 107,800
  2. Դինա Ավերինա (Ռուսաստան) - 107,650
  3. Ալինա Գորնոսկո (Բելառուս) - 102,700

Ջրագնդակ, կանայք

  1. ԱՄՆ
  2. Իսպանիա
  3. Հունգարիա

Հեծանվահրապարակ, տղամարդիկ, մեդիսոն

  1. Դանիա
  2. Մեծ Բրիտանիա
  3. Ֆրանսիա

Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 65 կգ

  1. Տակուտո Օտոգուրո (Ճապոնիա)
  2. Հաջի Ալիև (Ադրբեջան)
  3. Գաջիմուրադ Ռաշիդով (Ռուսաստան) և Բադժրանգ Բադժրանգ (Հնդկաստան)

Ժամանակակից հնգամարտ, տղամարդիկ, վազք + հրաձգություն

  1. Ջոզեֆ Չունգ (Մեծ Բրիտանիա) - 1482 (օլիմպիական ռեկորդ)
  2. Ահմեդ Էլ-Գենդի (Եգիպտոս) - 1477
  3. Վուն-Տե Չուն (Հարավային Կորեա) - 1470

Աթլետիկա, կանայք, 10 000 մետր

  1. Սոֆիան Հասան (Նիդերլանդներ) - 29.55,32
  2. Կալկիդան Գեզահեգն (Բահրեյն) - 29.56,18
  3. Լետեսենբերգ Գիդեյ (Եթովպիա) - 30.01,72

Գեղալող, խմբեր, ազատ ծրագիր

  1. Ռուսաստան - 196,0979
  2. Չինաստան - 193,5310
  3. Ուկրաինա - 190,3018

Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 97 կգ

  1. Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան)
  2. Կայլ Սնայդեր (ԱՄՆ)
  3. Սալաս Պերես (Կուբա) և Աբրահամ Ռուանո (Իտալիա)

Աթլետիկա, տղամարդիկ, 1500 մետր

  1. Յակոբ Ինգերբրիգտսեն (Նորվեգիա) - 3.28,32 (օլիմպիական ռեկորդ)
  2. Տիմոթի Չերույոտ (Քենիա) - 3.29,01
  3. Ջոս Քեր (Մեծ Բրիտանիա) - 3.29,05

Աթլետիկա, տղամարդիկ, նիզակի նետում

  1. Նիրայ Չոպրա (Հնդկաստան) - 87,58
  2. Յակուբ Վադլեյխ (Չեխիա) - 86,67
  3. Վիտեզսլավ Վեսելի (Չեխիա) - 85,44

Կարատե, կանայք, կումիտե, +61 կգ

  1. Ֆերիալ Աբդելազիզ (Եգիպտոս)
  2. Իրինա Զարեցկայա (Ադրբեջան)
  3. Լի Գուն (Չինաստան) և Սոֆյա Բերուլցևա (Ղազախստան)

Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 50 կգ

  1. Յուի Սուսակի (Ճապոնիա)
  2. Սուն Յանան (Չինաստան)
  3. Մարիա Ստադնիկ (Ադրբեջան) և Սերա Էն Հիլդեբրանդտ (ԱՄՆ)

Կարատե, տղամարդիկ, կումիտե, +75 կգ

  1. Սաջիդ Գանձժզադեհ (Իրան)
  2. Տարեգ Համեդի (Սաուդյան Արաբիա)
  3. Ռիյուտարո Արագա (Ճապոնիա) և Ուգուր Ակտաշ (Թուրքիա)

Ձիասպորտ, կոնկուր, թիմային՝

  1. Շվեդիա - 235,65
  2. ԱՄՆ - 237,20
  3. Բելգիա - 242,02

Աթլետիկա, կանայք, 4x400 մետր փոխանցումավազք

  1. ԱՄՆ - 3.16,85.
  2. Լեհաստան - 3.20,53
  3. Ջամայկա - 3.21,24

Բեյսբոլ

  1. Ճապոնիա
  2. ԱՄՆ
  3. Դոմինիկյան Հանրապետություն

Աթլետիկա, կանայք, բարձրացատկ

  1. Մարիա Լասիցկենե (Ռուսաստան) - 2,04
  2. Նիկոլա Մակդերմոտ (Ավստրալիա) - 2,02
  3. Յարոսլավա Մոգուչիխ (Ուկրաինա) - 2,00

Աթլետիկա, տղամարդիկ, 4x400 մետր փոխանցումավազք

  1. ԱՄՆ - 2.55.70
  2. Նիդերլանդներ - 2.57,18
  3. Բոտսվանա - 2.57,27

Ֆուտբոլ, տղամարդիկ

  1. Բրազիլիա
  2. Իսպանիա
  3. Մեքսիկա

Հանդբոլ, տղամարդիկ

  1. Ֆանսիա
  2. Դանիա
  3. Իսպանիա

Վոլեյբոլ, տղամարդիկ

  1. Ֆանսիա
  2. Ռուսաստան
  3. Արգենտինա


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։