19:09  ,  7 օգոստոսի, 2021

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանի Ալվեսը թարմացրեց սեփական ռեկորդը (ֆոտո)

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանիել Ալվեսը, Բրազիլիայի հավաքականի կազմում դառնալով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, թարմացրել է սեփական ռեկորդը:

Դա բրազիլական «Սան Պաուլուի» 38-ամյա պաշտպանի 42-րդ տիտղոսն էր կարիերայում, հաղորդում է O Globo-ն:

Դանիել Ալվեսը 2019 թվականից է հանդես գալիս «Սան Պաուլուում»: Կարիերայի ընթացքում լեգենդար պաշտպանը հանդես է եկել նաև բրազիլական «Բայայում», իսպանական «Սևիլիայում» ու «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի եզրափակիչում բրազիլացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին և երկրորդ անգամ անընդմեջ դարձան օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով