19:09 7 օգոստոսի, 2021Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանիել Ալվեսը, Բրազիլիայի հավաքականի կազմում դառնալով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, թարմացրել է սեփական ռեկորդը:
Դա բրազիլական «Սան Պաուլուի» 38-ամյա պաշտպանի 42-րդ տիտղոսն էր կարիերայում, հաղորդում է O Globo-ն:
Դանիել Ալվեսը 2019 թվականից է հանդես գալիս «Սան Պաուլուում»: Կարիերայի ընթացքում լեգենդար պաշտպանը հանդես է եկել նաև բրազիլական «Բայայում», իսպանական «Սևիլիայում» ու «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի եզրափակիչում բրազիլացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին և երկրորդ անգամ անընդմեջ դարձան օլիմպիական չեմպիոն:
This one was special for Dani Alves pic.twitter.com/2xcOsW0Rpy
— B/R Football (@brfootball) August 7, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.