22:22  ,  7 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Վերջին օրվա եզրափակիչների ժամանակացույցը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: Վերջին մրցումային օրը կվիճարկվեն մեդալների 12 հավաքածուներ:

Կանցկացվի նաև Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ):

Հիշեցնենք, որ 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և մրցումային վերջին օրվանից առաջ 69-րդն է մեդալային հաշվարկում:

Տոկիո-2020. Վերջին օրվա եզրափակիչների ժամանակացույցը

Աթլետիկա, տղամարդիկ, մարաթոն՝ 02:00 (Երևանի ժամանակ)

Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային բազմամարտ, եզրափակիչ՝ 06:00

Հեծանվահրապարակ, տրեկ, կանայք, սպրինտ, եզրափակիչ՝ 06:20

Բասկետբոլ, կանայք, եզրափակիչ՝ 06:30

Հեծանվահրապարակ, տրեկ, տղամարդիկ, կեյրին, եզրափակիչ՝ 07:00

Հեծանվահրապարակ, տրեկ, կանայք, օմնիում, միավորներով մրցում, եզրափակիչ՝ 07:25

Բռնցքամարտ, կանայք, 60 կգ, եզրափակիչ՝ 09:00

Բռնցքամարտ, կանայք, 75 կգ, եզրափակիչ՝ 09:00

Բռնցքամարտ, տղամարդիկ, 63 կգ, եզրափակիչ՝ 09:00

Բռնցքամարտ, տղամարդիկ, +91 կգ, եզրափակիչ՝ 09:00

Հանդբոլ, կանայք, եզրափակիչ՝ 10:00

Ջրագնդակ, տղամարդիկ, եզրափակիչ՝ 11:30

Փակման հանդիսավոր արարողություն՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով