22:22 7 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: Վերջին մրցումային օրը կվիճարկվեն մեդալների 12 հավաքածուներ:
Կանցկացվի նաև Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ):
Հիշեցնենք, որ 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և մրցումային վերջին օրվանից առաջ 69-րդն է մեդալային հաշվարկում:
Տոկիո-2020. Վերջին օրվա եզրափակիչների ժամանակացույցը
Աթլետիկա, տղամարդիկ, մարաթոն՝ 02:00 (Երևանի ժամանակ)
Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային բազմամարտ, եզրափակիչ՝ 06:00
Հեծանվահրապարակ, տրեկ, կանայք, սպրինտ, եզրափակիչ՝ 06:20
Բասկետբոլ, կանայք, եզրափակիչ՝ 06:30
Հեծանվահրապարակ, տրեկ, տղամարդիկ, կեյրին, եզրափակիչ՝ 07:00
Հեծանվահրապարակ, տրեկ, կանայք, օմնիում, միավորներով մրցում, եզրափակիչ՝ 07:25
Բռնցքամարտ, կանայք, 60 կգ, եզրափակիչ՝ 09:00
Բռնցքամարտ, կանայք, 75 կգ, եզրափակիչ՝ 09:00
Բռնցքամարտ, տղամարդիկ, 63 կգ, եզրափակիչ՝ 09:00
Բռնցքամարտ, տղամարդիկ, +91 կգ, եզրափակիչ՝ 09:00
Հանդբոլ, կանայք, եզրափակիչ՝ 10:00
Ջրագնդակ, տղամարդիկ, եզրափակիչ՝ 11:30
Փակման հանդիսավոր արարողություն՝ 15:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.