16:25  ,  7 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանն ու ըմբշամարտի մրցաշարի բոլոր մեդալակիրները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ավարտվեց ըմբշամարտի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ և նվաճեց մեկ արծաթե մեդալ: 4-ական ոսկե մեդալ նվաճեցին Ռուսաստանն ու Ճապոնիան, լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ը՝ 3 ոսկե մեդալ: 

Հայաստանի ներկայացուցիչներից հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեցին քառորդ եզրափակիչում ու լքեցին պայքարը:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում:

Տոկիո-2020-ում նաև տեղի ունեցավ պատմական իրադարձություն: 38-ամյա կուբացի Միխայն Լոպես Նունիեսը (130 կգ) դարձավ պատմության առաջին ըմբիշը, որին հաջողվում է դառնալ քառակի օլիմպիական չեմպիոն։

Տոկիո-2020, ըմբշամարտի մրցաշարի բոլոր մեդալակիրները

Հունահռոմեկան ոճ

60 կգ

  1. Լուիս Օրտա Սանչես (Կուբա)
  2. Կենիտիրո Ֆումիտա (Ճապոնիա)
  3. Սերգեյ Եմելին (Ռուսաստան) և Վալիհան Սայլիկե (Չինաստան)

67 կգ

  1. Մոհամադրեզա Գերայի (Իրան)
  2. Պարվիզ Նասիբով (Ուկրաինա)
  3. Ֆրանկ Ստաբլեր (Գերմանիա) և Մոհամեդ Էլսայեդ (Եգիպտոս)

77 կգ

  1. Տամաշ Լորինց (Հունգարիա)
  2. Ակժոլ Մահմուդով (Ղրղզստան)
  3. Սյոհեյ Յակուբու (Ճապոնիա) և Ռաֆիգ Հուսեյնով (Ադրբեջան)

87 կգ

  1. Ժան Բելենյուկ (Ուկրաինա)
  2. Վիկտոր Լորինց (Հունգարիա)
  3. Դենիս Կուդլա (Գերմանիա) և Զուրաբ Դատունաշվիլի (Սերբիա)

97 կգ

  1. Մուսա Եվլոև (Ռուսաստան)
  2. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)
  3. Տադեուշ Միխալիկ (Լեհաստան) և Մոհամադհադի Սարավի (Իրան)

130 կգ

  1. Միխայն Լոպես Նունիես (Կուբա)
  2. Յակոբ Կաջայա (Վրաստան)
  3. Ռիզա Կայլապ (Թուրքիա) և Սերգեյ Սեմյոնով (Ռուսաստան)

Ազատ ոճ

57 կգ

  1. Զաուր Ուգիև (Ռուսաստան)
  2. Կումար Ռավի (Հնդկաստան)
  3. Թոմաս Գիլման (ԱՄՆ) և Նուրիսլամ Սանաև (Ղազախստան)

65 կգ

  1. Տակուտո Օտոգուրո (Ճապոնիա)
  2. Գաջի Ալիև (Ադրբեջան)
  3. Գաջիմուրադ Ռաշիդով (Ռուսաստան) և Բադժրանգ Պունիա (Հնդկաստան)

74 կգ

  1. Զաուրբեկ Սիդակով (Ռուսաստան)
  2. Մոգոմեդխաբիբ Կադիմագոմեդով (Բելառուս)
  3. Կայլ Դեյկ (ԱՄՆ) և Բեկզոդ Աբդուրռախմոնով (Ուզբեկստան)

86 կգ

  1. Դևիդ Թեյլոր (ԱՄՆ)
  2. Հասան Յազդանի (Իրան)
  3. Արտուր Նայֆոնով (Ռուսաստան) և Մայլզ Ամին (Սան Մարինո)

97 կգ

  1. Սբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան)
  2. Կայլ Սնայդեր (ԱՄՆ)
  3. Ռեյներիս Սալաս (Կուբա) և Աբրահամ Կոնյեդո (Իտալիա)

125 կգ

  1. Գեյբլ Ստիվսոն (ԱՄՆ)
  2. Գենո Պետրիաշվիլի (Վրաստան)
  3. Ամիր Հոսեյն Զարե (Իրան) և Տահա Ակգյուլ (Թուրքիա)

Ֆոտո՝ Reuters

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով