16:25 7 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ավարտվեց ըմբշամարտի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ և նվաճեց մեկ արծաթե մեդալ: 4-ական ոսկե մեդալ նվաճեցին Ռուսաստանն ու Ճապոնիան, լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ը՝ 3 ոսկե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ:
Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեցին քառորդ եզրափակիչում ու լքեցին պայքարը:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում:
Տոկիո-2020-ում նաև տեղի ունեցավ պատմական իրադարձություն: 38-ամյա կուբացի Միխայն Լոպես Նունիեսը (130 կգ) դարձավ պատմության առաջին ըմբիշը, որին հաջողվում է դառնալ քառակի օլիմպիական չեմպիոն։
Տոկիո-2020, ըմբշամարտի մրցաշարի բոլոր մեդալակիրները
Հունահռոմեկան ոճ
60 կգ
67 կգ
77 կգ
87 կգ
97 կգ
130 կգ
Ազատ ոճ
57 կգ
65 կգ
74 կգ
86 կգ
97 կգ
125 կգ
Ֆոտո՝ Reuters
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.