13:34  ,  7 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. ԱՄՆ-ի հերթական տիտղոսները, անվանի թենիսիստի դստեր հաջողությունը գոլֆում (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նախավերջին օրը վիճարկվում են մեդալների 34 հավաքածուներ:

Գոլֆ կանանց մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկուհի Նելի Կորդան: Ամերիկացի անվանի թենիսիստ Պետր Կորդայի դուստրը անցավ 267 հարված (-17):

Օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ճապոնուհի Մոնե Ինամին (268), երրորդ տեղը գրավեց նորզելանդացի Լիդիա Կոն (268):

Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց պայքարում օլիմպիական չեմպիոն դարձան նորվեգացիներ Անդրես Մոլան ու Կրիստիան Սերուման, որոնք եզրափակիչում 2:0 (21:17, 21:18) հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմին: Բրոնզե մեդալ նվաճեց Քաթարի թիմը, որը երրորդ տեղի համար մրցախաղում հաղթել է լատվիացիներին՝ 2:0 (21:12, 21:18):

Ջրագնդակի կանանց պայքարում երրորդ անգամ անընդմեջ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը: Եզրափակիչում ամերիկուհիները 14:5 հաշվով ուժեղ գտնվեցին Իսպանիայի հավաքականից: Բրոնզե մեդալակիր դարձած Հունգարիայի թիմը երրորդ տեղի համար խաղում 11:9 հաշվով ուժեղ գտնվեց ռուսներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով