11:35  ,  5 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ռուսաստանի 15-րդ ոսկին, Բուրկինա Ֆասոյի պատմական մեդալն ու Ռիո-2016-ի պատվո հարթակի կրկնությունը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին վիճարկվում են մեդալների 28 հավաքածուներ։

Բռնցքամարտի տղամարդկանց 57 կգ քաշային կարգի չեմպիոն դարձավ Ալբերտ Բատիրգազիևը, որը նվաճեց նվաճեց Ռուսաստանի 15-րդ ոսկե մեդալը Տոկիո-2020-ում: Եզրափակիչում 23-ամյա բռնցքամարտիկն ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դյուկ Ռագանից: Դա բռնցքամարտի Ռուսաստանի թիմի առաջին ոսկե մեդալն էր Տոկիոյում:

Աթլետիկայի մրցաշարի տղամարդկանց եռացատկի օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց պորտուգալացի Պեդրո Պիչարդոն, որը գրանցեց 17,98 մետր արդյունք: Երկրորդ տեղը գրավեց չինացի Յամինա Չժուն (17,57), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Ֆաբրիս Զանգոն (17,47): 28-ամյա Զանգոն նվաճեց Բուրկինա Ֆասոյի պատմության առաջին մեդալն Օլիմպիական խաղերում:

Աթլետիկայի մրցաշարի տղամարդկանց գնդի հրման մրցաշարում օլիմպիական ռեկորդով հաղթեց ամերիկացի Ռայան Կրաուզերը (23,30 մետր): Օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ջո Մատիաս Կովաչը (22,65), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ նորզելանդացի Տոմաս Ուոշին (22,47): Հատկանշական է, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի այս մրցաձևում ևս մրցանակային նույն տեղերում հայտնվել էին այս մարզիկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով