Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ ԱՄՆ-ի հավաքականը:
Կիսաեզրափակիչում գործող օլիմպիական չեմպիոնը 97:78 (18:24, 24:21, 32:10, 23:23) հաշվով ուժեղ գտնվեց Ավստրալիայի հավաքականից, որը հանդիպման ընթացքում ուներ 15 միավորի առավելություն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ամերիկյան «Բրուքլինի» առաջատար Կևին Դյուրանտը, որն ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակեց 23 միավոր:
Եզրափակիչի մյուս ուղեգիրն օգոստոսի 5-ին կվիճարկեն Սլովենիայի ու խմբային փուլում ամերիկացիներին հաղթած Ֆրանսիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է նախորդ 3 Օլիմպիական խաղերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի