11:04 5 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ ԱՄՆ-ի հավաքականը:
Կիսաեզրափակիչում գործող օլիմպիական չեմպիոնը 97:78 (18:24, 24:21, 32:10, 23:23) հաշվով ուժեղ գտնվեց Ավստրալիայի հավաքականից, որը հանդիպման ընթացքում ուներ 15 միավորի առավելություն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ամերիկյան «Բրուքլինի» առաջատար Կևին Դյուրանտը, որն ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակեց 23 միավոր:
Եզրափակիչի մյուս ուղեգիրն օգոստոսի 5-ին կվիճարկեն Սլովենիայի ու խմբային փուլում ամերիկացիներին հաղթած Ֆրանսիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է նախորդ 3 Օլիմպիական խաղերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.