10:45  ,  5 օգոստոսի, 2021

Սիմոն Մարտիրոսյան. Պարզապես իմ օրը չէր (ֆոտո)

Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի, իրոք, հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց. իմ օրը չէր: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայում լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն այս գիշեր Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ վերադարձել է հայրենիք: Կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մեկնաբանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի 109 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար պայքարում ձախողումը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Տոկիոյիում կարող էր ավելի լավ լինել, բայց արդեն ինչ եղել, եղել է, պարզապես իմ օրը չէր: Օլիմպիական ռեկորդ գրանցեցի պոկում վարժությունում, որը սպասված էր: Ավելիին էի սպասում, ուղղակի չստացվեց:

Օլիմպիական արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի, իրոք, հաղթանակ լիներ, որպեսզի այն նվիրեի մեր ամբողջ ազգին, մեր զինվորներին, որոնք զոհվեցին պատերազմի ժամանակ, որոնք դեռ կան ու կլինեն: Ուզում էի իսկապես հաղթել բոլոր մեր այն հայ տղաների համար, որոնք իրենց կյանքը նվիրեցին մեր հայրենիքի պաշտպանության համար: Ոչինչ չես կարող հետ բերել: Պետք է առաջ նայենք ու շարժվենք դեպի առաջ»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տոկիո-2020-ի ծանրամարտի 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը 423 կգ արդյունքով: Նա 7 կգ զիջեց ոսկե մեդալը նվաճած ուզբեկ Աքբար Ջուրաեւին (430 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով