22:50  ,  4 օգոստոսի, 2021

Տոկիո-2020-ում Ուկրաինայի առաջին չեմպիոն, պատգամավոր Բելենյուկը մտադիր է կենտրոնանալ քաղաքականության վրա

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ուկրաինայի առաջին ոսկե մեդալը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Ժան Բելենյուկը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին։ Բելենյուկը Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է իշխող ուժից։

«Առայժմ չեմ մտածում 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասին։ Դեռ պետք է հանգստանալ։ Ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ քաղաքական գործունեության վրա, իսկ Փարիզի մասին կմտածեմ ավելի ուշ»,- Բելենյուկի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

30–ամյա Բելենյուկը ծնվել է Կիեւում, նրա հայրը եղել է Ռուանդայից, զոհվել է այդ երկրում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ, մայրը ուկրաինացի է։

Հիշեցնենք, որ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Բելենյուկը մրցել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, հունգարացի Վիկտոր Լորինցի հետ եւ առավելության հասել 5։1 հաշվով։ Բելենյուկը նաեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս