22:50 4 օգոստոսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ուկրաինայի առաջին ոսկե մեդալը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Ժան Բելենյուկը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին։ Բելենյուկը Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է իշխող ուժից։
«Առայժմ չեմ մտածում 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասին։ Դեռ պետք է հանգստանալ։ Ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ քաղաքական գործունեության վրա, իսկ Փարիզի մասին կմտածեմ ավելի ուշ»,- Բելենյուկի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։
30–ամյա Բելենյուկը ծնվել է Կիեւում, նրա հայրը եղել է Ռուանդայից, զոհվել է այդ երկրում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ, մայրը ուկրաինացի է։
Հիշեցնենք, որ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Բելենյուկը մրցել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, հունգարացի Վիկտոր Լորինցի հետ եւ առավելության հասել 5։1 հաշվով։ Բելենյուկը նաեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.