17:03  ,  4 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ուկրաինայի առաջին ոսկե մեդալը (ֆոտո)

Ուկրաինան առաջին ոսկե մեդալը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Հունահռոմեական ըմբշամարտի 87 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ժան Բելենյուկը։ 2016թ. օլիմպիական փոխչեմպիոնը եզրափակիչում մրցեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, հունգարացի Վիկտոր Լորինցի հետ եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գերմանիան ներկայացնող Դենիս Կուդլան եւ Սերբիայի հավաքականի անդամ Զուրաբի Դատունաշվիլին։

Տոկիոյի Խաղերում Ուկրաինան նվաճել է նաեւ 2 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով